Մատեո Ռենցին կձևավորի Իտալիայի կառավարությունը

17:26 • 17.02.14

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հանձնարարել է ձևավորել երկրի կառավարությունը Դեմոկրատական կուսակցության ազգային քարտուղար Մատեո Ռենցիին, գրում է dw.de-ն: 39-ամյա Ռենցին կարող է դառնալ Իտալիայի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը: Նա հայտարարել է, որ արդեն երեքշաբթի օրը կսկսի առաջատար քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցությունները:


Մատեո Ռենցին անցած շաբաթ հաղթանակ է տարել Էնրիկո Լետայի հետ ներկուսակցական պայքարում: Վերջինս պարտությունից հետո լքել է վարչապետի պաշտոնը: Այժմ Ռենցին պետք է ձևավորի նոր կոալիցիոն կառավարություն: Նոր աջ կենտրոնի առաջնորդ Անջելինո Ալֆանոն արդեն հասկացրել է, որ իր կուսակցությունը պատրաստ է մտնել նոր կառավարության կազմի մեջ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախևառաջ պետք է որոշել համատեղ նպատակները: