Լատվիական դասագրքում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն է ներկայացված. ադրբեջանցիները բողոքում են

10:27 • 17.02.14

Լատվիական «Նոր աշխարհագրություն» դասագրքում, որը լույս է տեսել 2013թ.-ին, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, այդ մասին տեղեկացրել են Ռիգայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները։


Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։


Այն զայրացրել է Լատվիայում բնակվող ադրբեջանցիներին, որոնք փորձում են ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով բարձրաձայնել տեղի ունեցածի մասին։


Ադրբեջանի արտգործնախարարությունն ու Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը հրապարակմանը դեռ չեն անդրադարձել։