Կիևում ցուցարարները սահմանափակել են Գրուշևսկու փողոցի երթևեկությունը

15:41 • 17.02.14

Կիևում բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ազատել էին Կիևի կենտրոնում վարչական շենքերը, որոշել են երթ կազմակերպել Վերին Ռադայի մոտ, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը Գրուշևսկու փողոցում։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, տեղի ժամանակով ժամը 10։10-ի դրությամբ ճանապարհի երթևեկելի մասում մնում էր երկու վրան, բարիկադներն արդեն հավաքվել էին։


Ակտիվիստներից մեկն ասել է, որ Գրուշևսկու փողոց ցուցարարները մեքենաներ չեն թողնում, քանի որ ՆԳՆ զորքերը վերադարձել են իրենց դիրքերը՝ բարիկադներից ոչ հեռու։


Բացի այդ, ներքին զորքերը շարունակում են արգելափակված պահել այլ փողոցներ։


«Коммерсант-Украинa»-ին ՆԳՆ Կիևի վարչությունից տեղեկացրել են, որ չեն պատրաստվում թույլ տալ ակտիվիստներին մոտենալ Ռադային, և ակտիվիստների փորձերը՝ Մայդանից Ռադա հասնելու, կարող են ավարտվել նոր բախումներով։


«Կառավարական թաղամասը փակ է։ Կիևի ոստիկանությունը դեռ հայտարարություն չի ստացել խաղաղ ցույցերի մասին»,- ասել են ոստիկանությունից։