Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Միրոնը
Ոստիկանները Մոսկվայում ձերբակալել են ծնունդով Վրաստանից օրենքով գող Միրո Ամադյանին, որը քրեական շրջանակներում ավելի հայտնի է որպես Միրոն. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Փաստաթղթերն ստուգելու ընթացքում նա ներկայացրել է կեղծ անձնագիր և ներկայացել է այլ անունով։ Օպերատիվ տվյալներով՝ Ամադյանը փորձել է վերահսկել հանցագործ խմբավորումներին, որոնք տարբեր բնույթի կողոպուտներով են զբաղվել»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Ոստիկանների տվյալներով՝ նա Մոսկվայի շրջանում բնակվել է անօրինական։ Այժմ քննարկվում է նրա արտաքսման հարցը։










