Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում
11:15 • 17.02.14
«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 15-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










