Տաջիկստանում դատապարտված վարսավիրը մկրատով սպանել է կալանավայրի ղեկավարին

09:29 • 17.02.14

Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում, որը տեղակայված է Դուշանբեից 200 կմ հարավ, ազատազրկման մեջ գտնվող վարսավիրը մկրատով սպանել է մեկուսարանի ղեկավարին. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։


«Կալանավոր Ումեդ Տեշաևը, որը վերջերս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, մկրատով սպանել է մեկուսարանի ղեկավար, գնդապետ Ումար Կայումովին»,- հաղորդել են ոստիկանությունից։
 

Տեշաևը պետք է տեղափոխվեր խիստ ռեժիմի գաղութ։
 

«Կայումովը մասնագիտությամբ վարսավիր Տեշաևին խնդրել է կտրել մազերը։ Սկսելով գործը՝ կալանավորն անսպասելիորեն մկրատով հարվածել է հիմնարկի ղեկավարի պարանոցին՝ վնասելով քներակը»,- պատմել է աղբյուրը։


Իրավապահների տվյալներով՝ Կայումովը մահացել է մինչև բժիշկների ժամանումը։


Տեշաևը դատապարտվել է իր հաճախորդի սպանության համար, որին սպանել էր մազերը կտրելու ընթացքում ծագած վեճի ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ վարսավիրը հաճախորդին մկրատի 57 հարված էր հասցրել։