Ուկրաինայի իրադարձությունները կարող են զարգանալ երեք սցենարով
Ուկրաինայի ճգնաժամը հետևանքներ կունենա Եվրոպայի, ինչպես նաև դրա սահմաններից դուրս տարածքների համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Global Times-ին:
Թերթի տեղեկություններով՝ մինչ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, այն պետք է անաչառորեն լուծվի դիվանագիտական և քաղաքական միջոցներով:
Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատումը Ուկրաինայի պատճառով օգտակար նպատակի չի ծառայում և կարող է բերել միայն «սառը պատերազմի» ժամանակ եղած լարվածության վերածնմանը:
Որոշ մասնագետների գնահատականներով՝ վատագույն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը կբերի քաղաքացիական պատերազմի: Եթե պատերազմը սկսվի, հնարավոր կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջամտությունը:Մյուս սցենարը ենթադրում է բաժանում: Հարցն այն է, թե կարող է արդյոք բաժանումը լինել խաղաղ, ինչպես նախկին Չեխոսլովակիայի դեպքում:
Երրորդ տարբերակը ենթադրում է էական փոխզիջումներ, որը կթարմացներ Ուկրաինայի Սահմանադրությունը նոր դաշնային կառուցվածքի շրջանակներում շրջաններին ավելի մեծ ինքնավարություն տալու համար: Այդ դեպքում՝ լարվածությունը կարող է թուլանալ արևելյան շրջաններին` Ռուսաստանի հետ, իսկ արևմտյաններին՝ ԵՄ-ի հետ ավելի շատ տնտեսական կապեր տրամադրելու ճանապարհով:










