Մեքսիկայում ակտիվանում է երկրի կենտրոնական հատվածում գտնվող հրաբուխը

20:43 • 17.02.14

Մեքսիկայի Աղետների կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ վերջին շաբաթներին երկրի կենտրոնական հատվածում գտնվող Պոպոկատեպետլ հրաբխի խառնարանում մագմայի նոր հոսք է ձևավորվել, որը կարող է առաջիկա օրերին ժայթքումների պատճառ դառնալ:


Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հրաբխից 6 անգամ արտանետումներ են տեղի ունեցել՝ ուղեկցված ջրի և գոլորշու հոսքերով: