Չինաստանում հիասթափված տղամարդն ինքնակամ նետվել է սպիտակ վագրերի վանդակը (լուսանկարներ)
Չինաստանի Սիչուան նահանգի կենդանաբանական այգիներից մեկում տեղի է ունեցել արտառոց դեպք. անհայտ տղամարդն ինքնակամ նետվել է սպիտակ վագրերի վանդակը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, բարեբախտաբար այգու աշխատակիցները ճիշտ ժամանակին օգնության են հասել, ինչի շնորհիվ գիշատիչներին չի հաջողվել հոշոտել տղամարդուն։
Ականատեսները պատմել են, որ նախքան վտանգավոր քայլին դիմելը՝ տղամարդը հայտարարել է, որ շատ է հիասթափվել՝ տեսնելով, թե ինչպիսի խղճուկ պայմաններում են ապրում այդ վեհ կենդանիները։ Ուստի ցանկանալով բարելավել անազատության մեջ հայտնված Բենգալյան վագրերի կյանքը՝ նա իրեն որպես սնունդ է առաջարկել։














