Եմենի զինված ուժերը «Ալ Քաիդա»-ի 27 զինյալների են ձերբակալել

23:54 • 17.02.14

Եմենի զինված ուժերի հատուկ օպերացիայի իրականացման արդյունքում հաջողվել է կանխել նավահանգստային Ադեն քաղաքից դեպի հարավ գտնվող գազատարի շուրջ տարվող դիվերսիոն գործողությունները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Եմենի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ «Ալ Քաիդա» շարժման 27 զինյալներ ձերբակալվել են: Նշվել է նաև, որ սկզբնական շրջանում ձերբակալվել են 6 զինյալներ, որոնցից խլել են զենքերը:

 

Եմենի նավթային ենթակառուցվածքային օբյեկտները հաճախ են ահաբեկիչների թիրախ դառնում: