Կողոպտել են Կոմիտասի «Երևան Սիթիի» տոնավաճառը

12:32 • 17.02.14

Tert.am-ի տեղեկություններով այս գիշեր ինչ-որ մարդիկ տանիքից մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի վերջին հարկում տեղակայված տոնավաճառ և կողոպտել մոտ 15 տաղավար:


Նույն տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկաններն այնտեղ են և համապատասխան գործողություններ են իրականացնում:


ՀՀ Ոստիկանությունից խոստացան, որ շուտով այս տեղեկության վերաբերյալ նորություն կհաղորդեն: