Ադրբեջանցի զինծառայողը վիրավորել է ծառայակցին

13:15 • 18.02.14

Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորել է ծառայակից ընկերոջը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Համաձայն առկա տեղեկությունների՝ միջադեպը գրանցվել է Պաշտպանության նախարարության՝ Գյանջայում տեղակայված զորամասերից մեկում։

 

21-ամյա Ռաֆայել Շուքյուրովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված զենքից կրակ է բացել։

Նրա արձակած գնդակից վիրավորվել է նույն զորամասի զինծառայող 20-ամյա Նաջաֆգուլու Գուլիևը, ով հոսպիտալացվել է ոտքին ստացած հրազենային վնասվածքով։