Բանգկոկում բախումները շարունակվում են. 3 ոստիկան հրազենային վնասվածք է ստացել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում են ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները, ինչի հետևանքով իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, տեղեկացնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։
Հաղորդվում է, որ բախման հետևանքով 3 ոստիկան հրազենային վնասվածք է ստացել։ Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բանգկոկում իրավապահները ձերբակալել են մոտ 100 ցուցարարի։
Ընդդիմության կողմնակիցները շրջափակել են մի քանի կառավարական շենք՝ մասնավորապես Թաիլանդի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները։
Ոստիկանությունը փորձում է ցուցարարներին այդտեղից հեռացնել, ինչի պատճառով էլ դիմում է հատուկ միջոցների, այդ թվում նաև արցունքաբեր գազ է կիրառում։










