Բիլ Քլինթոնի նախկին օգնականը Հիլարիին անվանել է «սպառնալիք կանանց համար»

15:21 • 18.02.14

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին օգնական Քեթլին Ուիլին, ով մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների համար, հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը «սպառնալիք է կանանց համար»։ Այդ մասին նա ասել է WABC ռադիոշոուի ընթացքում Ահարոն Քլայնին տված հարցազրույցում, գրում է pravda.ru-ն։

 

«Խոսքն այն մասին է, թե ինչ կարող է անել այդ կինն այլ կանանց հետ, մինչ անցկացնում է արշավ՝ խոսելով հիմնականում կանանց խնդիրների մասին։ Դրանում պարզապես ոչ մի իմաստ չկա։ Նա միայնակ կազմակերպել է այն բոլոր կանանց դեմ տարվող հետաքննությունները, որոնք մեղադրել են նրա ամուսնուն սեռական ոտնձգությունների համար։ Նրանք մարդիկ են, որոնք հիշեցնում են մեզ այն մասին, թե որքան կեղտոտ է այդ ամենը»,- ասել է Ուիլին։

 

Քեթլինը մեղադրել է Քլինթոնին նրանում, որ վերջինս ոտնձգություններ է թույլ տվել իր հանդեպ 1993-ին։ Նա մեկն է մի շարք կանանցից, որոնք մեղադրում են նախկին նախագահին նման հանցագործության համար։

 

Քեթլին Ուիլիի խոսքով՝ այն, որ Հիլարին կարող է նախագահ դառնալ, վտանգավոր է։ «Նրանք՝ Բիլը և Հիլարին, պարզապես պետք է հեռանան, քանի որ ուժով պարտադրում են իրենց մեզ»,- փորձում է բացատրել Քեթլինը։ Այն կանանց, ովքեր հավատում են ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջը, նա խորհուրդ է տալիս զրուցել իր հետ, և նա կբացատրի, թե Հիլարին ինչ է արել շատ կանանց հետ։