Չինացի ուսանողին մահապատժի են դատապարտել «խաբելու օրվա» առիթով հարևանին թունավորելու համար

12:28 • 18.02.14

Չինաստանում դատարանը մահապատժի է դատապարտել Շանհայի Ֆուդան համալսարանի ուսանողին՝ նրան մեղավոր ճանաչելով հանրակացարանի իր հարևանին թունավորելու համար, գրում է ntv.ru-ն:

 

Ինչպես պարզել են քննիչները, 2013 թվականի ապրիլի 1-ին՝ Ծիծաղի և հումորի համաշխարհային օրը (որը նաև կոչում են «խաբելու օր») ուսանողը թունավորել է հարևանին՝ սենյակում N-nitrosodimethylamine կենդանական կանցերոգեն լցնելով:

 

Արդյունքում՝ երիտասարդը թունավորվել է և հոսպիտալացվել: Չնայած բժիշկների ջանքերին՝ 16 օր հետո երիտասարդը մահացել է:

 

Դատարանում թունավորողը հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր կատակ անել հարևանի հետ Ապրիլի 1-ի առթիվ: