Սիրիական բանակն ու ապստամբները Դամասկոսի մերձակայքում զինադադար են հաստատել

13:19 • 18.02.14

Սիրիայի կառավարական ուժերը և զինված ընդդիմադիրները զինադադար են կնքել Դամասկոսի հարավային արվարձանում` Բեբիլում, հայտնում է Daily Star-ը:

 

Ըստ այդմ` կողմերը հրադադար են հաստատել, կառավարական ուժերը վերացրել են ապստամբների կողմից վերահսկվող տարածքների արգելափակումը և թույլ են տվել սնունդ հասցնել դրանց բնակիչներին: Ընդդիմադիրները հանձնել են զենքերը:

 

Կառավարական ուժերը պետական դրոշ են բարձրացրել տեղի քաղաքապետարանում, որը երկար ժամանակ զբաղեցնում էին ապստամբները:

 

Ավելի վաղ հրադադար էր հաստատվել ևս մի շարք բնակավայրերում` Կուդսիայում, Մուադամիյաթ ալ-Շամում, Յալդայում և այլուր:

 

Daily Star-ի տվյալով՝ այժմ պայքարը շարունակվում է Դամասկոսի այնպիսի խոշոր արվարձաններում, ինչպիսին են Դուման և Դարայան: