Անօթևան հունգարացին վերջին կոպեկներով վիճակախաղի տոմս է գնել ու միլիոններ շահել
Հունգարիայում անօթևան մի մարդու հետ իրական հրաշք է տեղի ունեցել. գործազուրկ ու անտուն Լասլո Անդրաշեկն իր մոտ եղած վերջին կոպեկներով վիճակախաղի տոմս է գնել, ինչի շնորհիվ 2.2 մլն դոլար է շահել։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 54-ամյա անօթևանը, շահելով ջեք-փոթը, բնակարաններ է գնել իր ու 3 երեխաների համար, իսկ այժմ էլ պատրաստվում է մեքենա ձեռք բերել։
Իսկ գումարի մնացած մասով նա պատրաստվում է թմրանյութերից ու ալկոհոլից կախվածություն ունեցող մարդկանց, ինչպես նաև սեռական ոտնձգությունների զոհ դարձած կանանց համար օգնության կենտրոն ստեղծել։










