Ինդոնեզիայում հրաբուխը «ծածկել» է օդանավակայաններն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանները
Ինդոնեզիայում ժայթքած Քելուդ հրաբխի մոխիրը խանգարում է ինքնաթիռների թռիչքներին։ Ինդոնեզիայի տուրիզմի նախարարությունը հայտնում է, որ Ճավա կղզում փակ է 3 օդանավակայան՝ Ջոկյակարտայի, Սոլոյի և Մալանգի, գրում է «Комсомольская правда»-ն։
Հրաբխի ժայթքումը սկսվել էր դեռևս փետրվարի 13-ին։ Երկուշաբթի լեռան մոտակայքում գտնվող գյուղերից տարհանվել էր ավելի քան 76 հազ. բնակիչ։
Ընդ որում՝ ամենախոշոր օդանավակայանները՝ Բալի կղզում և երկրի մայրաքաղաք Ջակարտայում, շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։
Ինդոնեզիան հայտնի է նաև էքսկուրսիաների, պատմության և արևելյան էկզոտիկայի սիրահարների շրջանում։ Իսկ Ճավայում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանները՝ Բորոբուդուր բուդդայական վանական համալիրը և Պրամբանան բուդդայական և հինդուական վանական համալիրները։ Ցավոք, այնտեղ հնարավոր չի լինի հայտնվել նույնիսկ օդանավակայանների բացվելուց հետո։
Կենտրոնական Ճավայի վանքերի մեծամասնությունը փակ են, ընթանում են վերանորոգումներ, ամենայն հավանականությամբ, հուշարձանների վերականգնումը կշարունակվի մինչև մարտի սկիզբ։










