Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հիվանդանոց է տեղափոխվել

00:55 • 18.02.14

Փարիզի արվարձանում գտնվող հիվանդանոց են տեղափոխել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 81-ամյա նախագահի հոսպիտալացման պատճառ է հանդիսացել արյունատար անոթների խցանումը, սակայն պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվել: