Ճապոնիայում ձյան տեղումները կաթվածահար են արել խոշոր արդյունաբերական ընկերությունների աշխատանքը
Ձյան տեղումները զգալիորեն կաթվածահար են արել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը Ճապոնիայի կենտրոնում. ճանապարհների փակ լինելու պատճառով հնարավոր չէ գործարաններ հասցնել տարբեր անհրաժեշտ մասեր, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի օրվանից կանգ է առել Nissan Motor Co կորպորացիայի հավաքման գործարաններից մեկը Հոնսյու նահանգում: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ այդ խափանումն առաջիկայում կարող է շատ լուրջ անդրադառնալ իրենց գործունեության վրա:
Honda Motor Co-ն նույնպես ձյան պատճառով դադարեցրել է իր հավաքման գործարանի աշխատանքը: Իր աշխատանքն է դադարեցրել Fuji Heavy Industries Ltd.-ն, որը թողարկում է Subaru ավտոմեքենան: Խափանումներով են աշխատում Suzuki Motor Corp-ի գործարանները:
Շաբաթ օրվանից Ճապոնիայում ձյան ուժեղ տեղումների պատճառով արտաքին աշխարհից կտրվել են բնակելի շրջաններ: Այնտեղ գործում են մոտ հազար զինվորականներ: Կան նաև զոհեր:
Արագընթաց ավտոճանապարհները վերջնականապես կմաքրվեն փետրվարի 19-ին:
Ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում կառավարության գործողությունները: Կառավարությունը հայտարարել է արտակարգ շտաբի ստեղծման մասին, որը գործ կունենա Ճապոնիայի համար ռեկորդային ձյան տեղումների հետևանքների հետ:










