Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Կիևի կենտրոնում անկարգությունների հետևանքով 9 մարդ է զոհվել

22:17 • 18.02.14

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով 7 քաղաքացի և 2 ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է РСН-ը՝ հղում կատարելով Интерфакс-ին:

Մինչ զորքերի Կիև մտնելը Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում ռեակտիվ ինքնաթիռներ են հայտնվել, իսկ համացանցում վիդեոկադրեր են տեղադրվել, որում երևում է, թե ինչպես է զինվորական ակադեմիայի տարածքից մի քանի զրահամեքենա դուրս գալիս և ուղևորվում դեպի Կիևի կենտրոն:


Կիևի անկարգությունները վերսկսել են Գերագույն ռադայի նիստի օրը, որտեղ ընդդիմությունը պահանջել է վերադառնալ 2004թ.-ի Սահմանադրությանը և խորհրդարանա-նախագահական կառավարման նախկին տարբերակին: