Կիևում արմատականները գրոհել են Կանադայի դեսպանության շենքը

23:37 • 18.02.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արմատական ակտիվիստները գրոհել են Կիևում Կանադայի դեսպանության շենքը:


«Երիտասարդ մարդկանց խումբը՝ զինված մահակներով, ներխուժել են Ուկրաինայում Կանադայի դեսպանության շենք՝ փորձելով վնասել արտասահմանյան առաքելության ներկայացուցչության աշխատակիցներին», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ոստիկանությունը հայտնել է նաև, որ չարագործները բեռնատար են առևանգել, որն այնուհետև ուղղել են մարդկանց ամբոխի վրա, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է, իսկ բեռնատարի վարորդն այրվել է:

 

Հաղորդվում է նաև, որ արմատականները երեքշաբթի կրկին գրավել են Կիևի քաղաքային պետական վարչակազմի շենքը, որն ազատել էին անցյալ շաբաթվա վերջին՝ համաներման մասին օրենքի պայմանների համաձայն: