Կիև զրահամեքենաներ են ներխուժում (տեսանյութ)

21:20 • 18.02.14

Կիևի երկնքում երկու ռեակտիվ ինքնաթիռ է հայտնվել՝ հավանաբար զինվորական, գրում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռներն անցել են Անկախության մայդանի վրայով: Ավելի ուշ մայդանի մոտակայքով ևս մեկ ինքնաթիռ է անցել:


Բացի այդ՝ եվրամայդանի ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջում տեսանյութ են տեղադրել, որում երևում է, թե ինչպես է զինվորական ակադեմիայի տարածքից մի քանի զրահամեքենա դուրս գալիս և ուղևորվում դեպի Կիևի կենտրոն:


Երեքշաբթի Կիևի արմատական ցուցարարներին վերջնագիր են ներկայացրել և խոստացել «դաժան գործողությունների անցնել», եթե անկարգությունները չավարտվեն 20:00-ի դրությամբ: