Կլիչկոն և Յացենյուկը Գերմանիայում բանակցություններ են անցկացրել Մերկելի հետ

09:38 • 18.02.14

Ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը Գերմանիայում բանակցություններ են անցկացրել երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ, գրում է gazeta.ru-ն:

 

«Ես շատ գոհ եմ բանակցությունների ընթացքից, և հույս ունեմ, որ Ուկրաինան աջակցություն կստանա քաղաքական ճգնաժամի լուծման համար»,- ասել է Կլիչկոն:

 

«Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ պատժամիջոցները»,- ասել է Յացենյուկը: Նա նշել է, որ եվրոպացի գործընկերները «պատրաստ են օգնություն տրամադրել նոր ուկրաինական կառավարությանը»: