Մերկելը պատժամիջոցների կիրառումը պարտադիր չի համարում Ուկրաինայում ճգնաժամի լուծման համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համարում, որ ուկրաինացի պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցների կիրառումը պարտադիր է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար, գրում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից հետո Մերկելը դրական քայլ է անվանել «Եվրամայդանի» ակտիվիստներին ներում շնորհելու մասին որոշումը։
Կանցլերը հայտարարել է նաև անցումային կառավարություն ստեղծելու և սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հետագա քայլերի անհրաժեշտության մասին։










