Reader’s Digest UK ամսագիրը վաճառվել է 1 ֆունտ ստերլինգով
Երբեմնի ամենահայտնի ամսագրերից մեկը՝ Reader’s Digest UK-ն, վաճառվել է խորհրդանշական 1 ֆունտ ստերլինգ գումարով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Թերթի տեղեկություններով՝ ամսագիրը վաճառվել է վենչուրային կապիտալիստ Մայք Լակվելին՝ Bob the Builder հեռուստատեսային շոուի հիմնադրին:
2010 թվականին 14 միլիոն ֆունտ ստերլինգով ամսագիրը գնել է Better Capital ընկերությունը, որը գլխավորում է Ջոն Մուլթոնը: Նա ներդրել է մոտ 23 միլիոն ֆունտ ստերլինգ՝ փորձելով երիտասարդացնել ընկերության բիզնեսը:
2013 թվականին Reader’s Digest UK-ն ներկայացրել է սնանկության երկրորդ դիմումը: Ընկերությունում իրականացվել են զանգվածային հեռացումներ, սակայն ամսագրի թողարկումը չի դադարեցվել:
2008 թվականին Reader’s Digest ամսագիրն ԱՄՆ-ում ամենավաճառվողներից էր: 1960-ականներին ամսագրի տպաքանակը 23 միլիոն օրինակ էր:










