Մահվան ելքով վրաերթեր Սևանի խճուղում և Վեդի-Վանաշեն ճանապարհին

17:06 • 18.02.14

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 17-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Սևանի խճուղու ռեստորանային համալիրի մոտ վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված կնոջ։

Ըստ Ոստիկանության կայքի՝ կինը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Վանաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Հայկ Մկրտչյանին, որը տեղում մահացել է:

Նույն ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեպքի վայրում գտնվող «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: