Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցություններին չի հաջողվել գրանցել Սահմանադրության մասին նախագիծը
Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներին չի հաջողվել գրանցել 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին նախագիծը, որի համաձայն սահմանափակվում է նախագահի իշխանությունը:
«Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակի հետ հերթական բանակացություններն այսօր ապարդյուն են ավարտվել», - «Բատկիվշչինա» ըննդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Վերջինս հայտնել է, որ ընդդիմության կողմից առաջարկվող նախագիծը չի գրանցվել խորհրդարանում:










