Կիևում անկարգությունները վերսկսվել են, հաղորդվում է վիրավորների մասին (ուղիղ միացում, թարմացված)

13:05 • 18.02.14

14.10 Society.lb.ua-ի թղթակցի հաղորդմամբ` 10 ցուցարար է վիրավորվել Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցող բախումների ժամանակ: Երկու կանայք վիրավորվել են ռետինե փամփուշտներից:

 

Հայտնի է նաև, որ նռնակի պատճառով վնասվել է երիտասարդ ցուցարարներից մեկի ձեռքը: Թղթակիցը հաղորդում է նաև, որ «շտապօգնության մեքենաները հրաժարվում են տարհանել վիրավորներին»: Նրանց փորձելու է տարհանել «Ավտոմայդանը» (մեքենաներով ցուցարարները):

 

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», Կիևի կենտրոնում ցուցարարներն այրել են երկու բեռնատար մեքենա, որոնք արգելափակում էին երթևեկելի հատվածը: Գրուշևսկու փողոցում կրկին ցուցարարներն անվադողեր են այրում: Ցուցարարները շարունակում են քարեր նետել իրավապահների ուղղությամբ:

 


13.05 Ուկրաինայի ընդդիմադիրները, որոնք որոշել են բողոքի զանգվածային ակցիա անցկացնել Գերագույն ռադայի մոտ, խորհրդարանի շենքի մոտակայքում ճեղքել են ոստիկանական շարասյունը, գրում է lenta.ru-ն:

 

Հաղորդվում է, որ Գրուշևսկու փողոցի մոտ հանրահավաքի մի քանի մասնակից բարձրացել է ճանապարհն արգելափակող ավտոմեքենաների վրա և հետ ճնշել Ներքին զորքերի մարտիկներին: Գերագույն ռադայի շենքի մոտ են հավաքվում «Բերկուտի» հատուկջոկատայինները: Լսվում են հրավառելիքների պայթյունի ձայներ, գործի են անցել մահակները:

 

Անցած հանգստյան օրերին ընդդիմության առաջնորդները կոչ են արել իրենց աջակիցներին փետրվարի 18-ին պիկետ անել Գերագույն ռադայի մոտ՝ ստիպելու համար իշխող «Ռեգիոնների կուսակցությանը» հավանություն տալ Սահմանադրության փոփոխության մասին օրինագծին: 

Шелковичная, горит грузовик

Дым и горящие машины в центре Киева, 18 февраля

 на Шелковичной подожгли КаМАЗ

 


Live streaming video by Ustream