ՄԱԿ-ը պահանջում է Սիրիայից ազատ արձակել Հոմսից տարհանված երեխաներին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, կոչ է արել Սիրիայի իշխանույթուններին բաց թողնել Հոմս քաղաքից տարհանված 56 երեխաներին, որոնց ձերբակալել են անվտանգության ուժերը:
BBC-ի հաղորդմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տարհանվածների խմբում եղել են 15 տարեկան 10 տղաներ և 18-ը չլրացած 12 աղջիկներ: Երեխաներին անվտանգության ուժերը ձերբակալել են ընտանիքների հետ միասին, քանի որ Սիրիայի իշխանությունները փորձում են «ահաբեկիչներին» հայտնաբերել Հոմսից դուրս եկած մարդկանց շարքերում:
Սակայն խմբում եղել է նաև երկու երեխա առանց մեծահասակների, որոնց ծնողները մնացել են Հոմսում:
Ավելի քան 1400 մարդ հնարավորություն է ստացել հեռանալու Հոմսից անցյալ շաբաթ՝ կարճատև հրադադարի ժամանակ, սակայն նրանցից շատերին դեռևս հարցաքննում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:










