Վանեսա Մեյը 74-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիադայի սլալոմի մրցումներում
Հանրահայտ ջութակահարուհի Վանեսա Մեյը, ով մասնակցում է Սոչիում ընթացող Օլիմպիական խաղերին՝ Թաիլանդի հավաքականի կազմում, 74-րդ տեղն է զբաղեցրել հսկայական սլալոմի մրցումների առաջին փորձից հետո։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, մարզուհին, ով խաղերի ժամանակ ներկայանում է հոր՝ Վանակորն ազգանունով, գրավել է 74-րդ տեղը՝ արձանագրելով 1 րոպե 44.86 վայրկյան արդյունք։ Մինչդեռ առաջին տեղը զբաղեցրած Թինա Մազեն (Սլովենիա) տարածությունը հաղթահարել է 26.98 վայրկյանում։
Այնուհանդերձ, աղբյուրը նկատում է, որ Մեյի ելույթը կարելի է հաջող համարել, քանի որ մրցուղին բավական բարդ է, և ոչ բոլոր մարզուհիներն են կարողացել մինչև եզրագիծ հասնել։ Ընդհանուր առմամբ, 16 լեռնադահուկորդուհի չի կարողացել հաղթահարել մրցուղին։
35-ամյա Մեյը, ով զբաղվում է լեռնադահուկային սպորտով 4 տարեկանից, բազմիցս նշել է, որ երաժշտությունից հետո դահուկներն իր ամենասիրելի զբաղմունքն են։










