Հոֆմանին հերոին վաճառելու մեջ կասկածվող երաժիշտը Էմի Ուայնհաուսի ծանոթն է եղել
Վերջերս կյանքից հեռացած դերասան Սեյմուր Հոֆմանին հերոին վաճառելու մեջ մեղադրվողը ծանոթ է եղել թմրանյութերից կախվածություն ունեցող մեկ այլ հայտնի անձի հետ. գրում է gazeta.ru-ն՝ The New York Post-ի հղումով:
Պարբերականի տեղեկություններով՝ ջազ երաժիշտ Ռոբերտ Ուայնբերգը, որը մեղադրվում է Սեյմուր Հոֆմանին հերոին վաճառելու համար, շփվել է նաև նյույորքցի հայտնի նկարչիչ Ժան Միշել Բասկիայի հետ, որը մահացել էր 1988 թ.-ին՝ գերդոզավորումից:
Բացի այդ, Ուայնբերգը խաղացել է երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ, որը ևս մահացավ 2011թ.-ին՝ թմրանյութերի չարաշահումից:
57-ամյա Ռոբերտ Ուայնբերգը ձերբակալվել էր թմրանյութեր պահելու կասկածանքով: Երաժիշտը հերքում է, որ Հոֆմանին թմրանյութ է վաճառել:










