Մարդիկ Գերագույն ռադայի հարևանությամբ գտնվող տներից ցած են նետվում. Ուկրաինայի ՆԳՆ

16:46 • 18.02.14

Ուկրաինայում ծայրահեղականները Գերագույն ռադայի մոտ գտնվող շենքերի վրա ծխային ռումբեր են նետում՝ այնտեղ գտնվող մարդկանց ստիպելով պատուհաններից ցած թռչել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն: Նախարարությունում կարծում են, որ այդկերպ ցուցարարները ցանկանում են գրավել այդ շենքերը:

 

Ավելի վաղ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են սկսվել «Եվրամայդանի» ակտիվիստների և ուժայինների միջև: Ակտիվիստներն առավոտից սկսել են շարժվել Գերագույն ռադայի շենքի ուղղությամբ, որտեղ կարող է քննարկվել Սահմանադրության փոփոխության հարցը:

 

Հաղորդվում է, որ ռադայի նիստը չի սկսվել, քանի որ ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի ամբիոնը՝ ի պատասխան 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու որոշման նախագիծը գրանցելու ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակի մերժման: