ԱՄՆ-ի բնակիչն իր պատուհանի տակ մի խումբ խուլիգանների է կրակել

10:19 • 19.02.14

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում մի աշակերտուհի է սպանվել այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկը կրակել է դեռահասների խմբի ուղղությամբ, որոնք խուլիգանություն են արել իր պատուհանի տակ:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Լիթլ Ռոք քաղաքի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը:

 

Վիլի Նոբլի տանը մոտեցել է մի ավտոմեքենա, որի մեջ եղել են իր երեխայի համադասարանցիները: Նրանք սկսել են Նոբլի տան մոտ կայանված ավտոմեքենայի վրա տերևներ լցնել, ինչից հետո դարձյալ նստել են մեքենան ու հեռացել:

 

45 րոպե անց դեռահասները վերադարձել են և Նոբլի ավտոմեքենայի վրա զուգարանի թուղթ ու ձվեր նետել, նաև մեքենայի վրա մայոնեզ լցրել:

 

Դա տեսնելով՝ Նոբլը դուրս է եկել և կրակել, ինչի հետևանքով 15-ամյա մի աղջիկ գլխին ստացած վնասվածքից մահացել է, ևս մի աշակերտ թեթև վնասվածք է ստացել:

 

Այժմ Նոբլին կարող են դատել կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով: Սակայն նա ոստիկաններին ասել է, թե ցանկացել է օդ կրակել և միայն վախեցնել երեխաներին: