Կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

15:39 • 19.02.14

Ադրբեջանում ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Եռակողմ հանդիպումից հետո կայացել է նրանց հանդիպումը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի հետ:

 

Ակնկալվում է, որ նախարարները համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան: Նախատեսվում է նաև համատեղ փաստաթղթի ընդունում:

 

Նշենք, որ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան են ժամանել այսօր: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախարարների միջև նաև երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել: