Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի գրողների միության նախագահին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:










