Բեռլուսկոնին պաշտոնապես բաժանվել է կնոջից

12:16 • 19.02.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պաշտոնապես բաժանվել է կնոջից` Վերոնիկա Լարիոյից, հայտնում է Corriere Della Sera-ն, փոխանցում է gazeta.ru-ն:

 

Հրատարակության տվյալով` երեշաբթի դատարանը վերջնական ապահարզան է տվել նրանց: Առաջիկայում կլինեն դատական նիստեր, որոնք կվերաբերեն ամուսնալուծության ֆինանսական կողմին:

 

2012-ին դատարանը որոշել էր, որ Բեռլուսկոնին պետք է ամսական 3 մլն եվրո վճարի կնոջը: 2013-ին Բեռլուսկոնին փորձել էր վիճարկել դատարանի վճիռը, ինչից հետո երկրորդ անգամ ամուսնալուծության գործընթաց էր սկսվել:

 

Բեռլուսկոնին և Լարիոն համատեղ ամուսնական կյանքով են ապրել մոտ 30 տարի: 2009-ին կինն ապահարզան էր պահանջել` ասելով, որ չի կարող մնալ մի տղամարդու կողքին, որը «հաճախ այցելում է անչափահասների»: