Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր
12:37 • 19.02.14
Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, կան տասնյակ վիրավորներ, հայտնում է Russia Today-ը:
Պայթյունն իրականացվել է մեքենայում տեղադրված ռումբով, Բեյրութի Բիր Հասան թաղամասում, պիկ ժամին:
Al Jazeera-ի տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի Իրանական մշակութային կենտրոնի մոտ:
Placeholder










