Բրազիլական քաղաքում մարդագայլ է հայտնվել (տեսանյութ)

19:39 • 19.02.14

Բրազիլիայի Սան-Գոնսալո դե Կամպոս քաղաքում մարդագայլ է հայտնվել: Համենայն դեպս, այդպես կարծում են տեղի բնակիչները, որոնց հաջողվել է նկարահանել տարօրինակ էակին:


Ինչպես հաղորդում է vesti.ru–ն՝ Mirror-ին հղումով, տեղաբնակ բրազիլացիներից մեկին «բախտ է վիճակվել» առերես հանդիպել գազանի հետ, որը փորձել է հարձակվել տղամարդու վրա:


Կենդանուն տեսած տղամարդն էլ ոստիկանությանը հայտնել է մարդագայլի գոյության մասին, որին նկատել է գիշերը: Այնուհետև այլ դիմումներ են ստացվել առասպելական էակի գոյության մասին: Կենդանու հարձակումներից խուսափելու համար բրազիլական քաղաքում պարետային ժամ են սահմանել. մարդկանց խորհուրդ չի տրվում երեկոյան դուրս գալ տանից: