Դամասկոսի շրջանում 27 ադրբեջանցի զինյալ է սպանվել

16:29 • 19.02.14

Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին նոր տեսանյութ է տարածվել համացանցում, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների կայքում տեղակայված տեսանյութում երևում են 27 ադրբեջանցիներ, որոնք սպանվել են Դամասկոսի շրջանում: Թեև նրանցից մի քանիսի սպանվելու մասին տեղեկություն ադրբեջանական կայքերում եղել էր, սակայն նրանց մեծամասնության մահվան փաստը մինչ այժմ անհայտ է եղել:

 

Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Հաղորդվել է ավելի քան 100 զոհի մասին: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում: