Ֆրանսիայում ձերբակալել են 88-ամյա միլիարդատեր սենատորի

17:00 • 19.02.14

Փարիզի արվարձաններից մեկում իրավապահները ձերբակալել են միլիարդատեր սենատոր Սերժ Դասոյին, ով օրեր առաջ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, 88-ամյա սենատորը կասկածվում է 2008-2010թթ. ընթացքում Կորբեյ Էսոն քաղաքի քաղաքապետի ընտրություններում ընտրողներին կաշառելու համար։

 

Դասոն Forbes-ի Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի կտրվածքով՝ 69-րդը։ Նրա կարողությունը գնահատվել է 13 մլրդ դոլար։