Ուկրաինայի պաշտպանության նախարարը դեսանտայիններ է ուղարկել Կիև
Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հրաման է տվել Կիև ուղարկել Դնեպրոպետրովսկի 25-րդ օդադեսանտային բրիգադին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, գրում է censor.net.ua-ն:
«Պաշտպանության նախարար Լեբեդևը քիչ առաջ հրաման է տվել Կիև ուղարկել Դնեպրոպետրովսկի 25-րդ օդադեսանտային բրիգադին: Անհապաղ: 500 մարդ՝ մարտական պատրաստվածությամբ»,- գրել է քաղաքական գործիչը:










