Դուբայում ցանկանում են սահմանափակել մեքենաների թիվը
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի՝ Դուբայի փողոցներում չորեքշաբթի անսովոր քիչ են մեքենաները։ Բանն այն է, որ շաբաթվա այդ օրը հայտարարված է մեքենաներից ազատ օր, գրում է «Комсомольская правда»-ն։
Դեռևս ստույգ տվյալներ չկան, սակայն Դուբայի իշխանությունների ներկայացուցիչ Հուսեյն Նասեր Լուտայի խոսքով՝ իրենք կարծում են, որ մոտ 7.000 վարորդներ թողել են իրենց մեքենաներն ավտոտնակում և երթևեկել են հասարակական տրանսպորտով։
Հասարակական տրանսպորտի ուղևորների համար կկազմակերպվեն շատ մրցույթներ, որոնց հաղթողները կկարողանան տուն գնալ ոչ թե ավտոբուսով, այլ հեծանվով։
Հուսեյն Լուտան վստահ է, որ քաղաքում չափազանց շատ են ավտոմեքենաները և որ հսկայական խցանումները ստեղծում են հենց քաղաքացիները, որոնք աշխատանքի են գնում սեփական մեքենաներով։
Ընդհանուր առմամբ, Դուբայում մեքենաները թանկ չեն։ Այդ պատճառով էլ ընտանիքների մեծամասնությունն ունի մեկից ավելի մեքենա։










