Լիտվայի և Էստոնիայի նախագահները կոչ են արել դադարեցնել Կիևում բախումները

13:09 • 19.02.14

Լիտվայի և Էստոնիայի նախագահներ Դալյա Գրիբաուսկայտեն և Տոոմաս Հենդրիկ Իլվեսը կոչ են արել դադարեցնել Կիևում բախումները և գտնել ճգնաժամի խաղաղ լուծում, գրում է interfax.ru-ն:

 

«Կոնֆլիկտի երկու կողմերը Կիևի կենտրոնում պետք է կանգ առնեն: Յուրաքանչյուր նոր քայլ հանգեցնում է բռնության նոր գործողությունների և զոհերի: Նրանք, ովքեր մտածում են Ուկրաինայում իրենց համաքաղաքացիների մասին, որոնց մտահոգում է պետության ապագան, պետք է ճգնաժամի լուծում գտնեն՝ առանց զենքի և այրվող լուծույթով շշերի օգտագործման»,- հայտարարել է Իլվեսը:

 

Գրիբաուսկայտեն իր հերթին խոստովանել է, որ ցնցված է Կիևից նորություններից և դատապարտել է դաժան բռնությունը: Նա նաև կարծում է, որ Կիևում բռնությունը և արյունահեղությունն անցել են բոլոր սահմանները: