Հրեաներն ու մուսուլմանները զայրացած են. Դանիան արգելել է կենդանիներին կրոնական նպատակով մորթել

10:37 • 19.02.14

Դանիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ կրոնական նպատակներով կենդանիների սպանությունը երկրում արգելված է, ինչը զայրացրել է երկրում բնակվող հրեաներին ու մուսուլմաններին, նշում է Al Arabiya-ն։

 

Դանիայում սահմանված կարգով կենդանիները մորթվելուց առաջ հատուկ ներարկում են ստանում, ինչը զերծ է պահում նրանց հետագա տանջանքներից։ Մինչդեռ, ըստ հրեական ու մուսուլմանական կանոնների, կաշերային ու հալալ միսը պետք է ստացվի այն կենդանուց, որը մորթվելու ժամանակ գիտակցության է եղել։

 

Մասնավորապես Դանիայի գյուղատնտեսության ու պարենի նախարար Դան Յորգենսենը նշել է, որ իրենք նախևառաջ կարևորում են կենդանիների իրավունքը, որն ըստ իշխանությունների՝ կրոնից առաջ է դրված։

 

Նոր օրենքի սահմանումը, որի համար կենդանիների իրավունքների բազմաթիվ պաշտպաններ պայքարել են տարիներ, հրեաների կողմից ընդունվել է որպես հակասեմական, իսկ մուսուլմաններն այն որակել են որպես «կրոնական ազատության ոտնահարում»։

 

Դանիայում բնակվող հրեական ու մուսուլմանական համայնքների կարծիքով՝ երկրի իշխանությունները որևէ օրենք ընդունելուց առաջ պետք է հաշվի առնեն նաև կրոնական փոքրամասնությունների կարծիքը։