ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները տեսավերահսկողության համակարգ կտեղադրեն Իրանի «Բուշեր» ատոմակայանում
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խումբը, ինչպես ակնկալվում է, հինգշաբթի կժամանի Իրան «Բուշերի» ատոմակայանում վերահսկողության նոր տեսախցիկներ տեղադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը՝ իրանական ԻՐՆԱ գործակալությանը հղումով, Իրանի Ատոմային էներգիայի գործակալության փոխտնօրեն Ասգար Զարեանը հայտնել է, որ նորագույն ժամանակակից տեխնիկայի տեղադրումը կիրականացվի իրանական կողմի փորձագետների վերահսկողությամբ: Այս նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի և Թեհրանի միջև 2013-ի նոյեմբերին հաստատված համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Նա նաև ընդգծել է, որ նոր տեսախցիկները կտեղադրվեն բացառապես Բուշերի կառույցում:










