Խմելնիցկիում ցուցարար աղջկա են սպանել
Ուկրաինայի արևմտյան Խմելնիցկի քաղաքում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղական վարչության մոտ տեղի ունեցող հանրահավաքի մասնակից մի աղջիկ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Էքսկլյուզիվ»-ին:
Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են շենքի մոտ հավաքված ակտիվիստների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ:
Դեպքի վայրում է գտնվում Ներքին գործերի նախարարության Խմելնիցկու քաղաքային վարչության ղեկավար Վասիլի Պտաշուկը: Նա հաղորդել է, որ քննիչներն այժմ հարցաքննում են ներկաներին: Ինչպես գրում է «Դեն» պարբերականը, հավաքվածները բացականչում են «ֆաշիստներ»:
ngp-ua.info-ի տեղեկություններով՝ վարչության մոտ ներկայում գտնվում է մի քանի հազար մարդ: Նրանցից որոշները քարեր են նետում շենքի ուղղությամբ:










