Յանուկովիչը պաշտոնանկ է արել Զինված ուժերի գլխավոր հրամանատարին և հանձնարարել է արագացնել խաղաղ բանակցությունները

23:14 • 19.02.14
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը աշխատանքից հեռացրել է Գլխավոր շտաբի ղեկավար, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Զամանուին և նրա պաշտոնում նշանակել է Ղրիմում ուկրաինական նավատորմի հրամանատար, ադմիրալ Յուրի Իլյինին:

 

Հաղորդվում է նաև որ, հինգշաբթի Վիկտոր Յանուկովիչը հանդիպում կանցկացնի Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Ֆրանկ-Վալտեր Շտայմայերի և Լորան Ֆաբիուսի հետ:

 

Եվրահանձնաժողովից հաղորդագրություն է ստացվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև հեռախոսացրույցի մասին, որի ժամանակ Բառոզուն իր մտահոգություն է հայտնել Ուկրաինայում բախումների մասին, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկային զոհերի և հարյուրավոր վիրավորների:

 

Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր հետաքննչական վարչության տվյալներով Ուկրաինայում բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 800-ի, որոնցից 392-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

 

Վիկտոր Յանուկովիչը նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևիի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբին հանձնարարել է արագացնել խաղաղ քաղաքական բանակցությունների գործընթացի կազմակերպումը՝ երկրում ճգնաժամին վերջ դնելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցուցարարները Կիևի կենտրոնում գրավել են Ազգային խորհրդի՝ հեռուստառադիոհեռարձակման շենքը: