Վաշինգտոնն անվավեր է ճանաչել Ուկրաինայի մի քանի պաշտոնյաների վիզաները
Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայաթի խոսքով՝ Ուկրաինայի մի քանի պաշտոնյաների վիզաներն անվավեր են ճանաչվել, իսկ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Միացյալ Նահանգները կքննարկի հնարավոր պատժամիջոցների իրականացման հարցը, այն քաղաքական գործիչների հանդեպ, ովքեր պատասխանատվություն են կրում Ուկրաինայում իրականացվող բռնությունների համար: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
«Ուկրաինայի ճգնաժամի այս ծանր պահին մենք ապավինում ենք նախագահ Յանուկովիչի առաջնորդող դերին և հույս ունենք, որ նա կօգտվի առիթից և իր երկիրը դուրս կբերի ժողովրդավարական և բարգավաճ ապագայի ճանապարհ»,-հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայաթը:










