Կիևի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը` ահաբեկչության վտանգի պատճառով
Կիևի մետրոն չի աշխատում, քանի որ կա ահաբեկչության սպառնալիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աղբյուրը նշում է, որ աշխատանքը կվերականգնվի քաղաքում իրավիճակի կայունացումից հետո:
Քաղաքի իշխանությունները հորդորել են բնակիչներին հնարավորինս հրաժարվել անձնական փոխադրամիջոցներից, հատկապես՝ Կիևի կենտրոնում:
Փոխարենը վերգետնյա տրանսպորտն աշխատում է ուժեղացված ռեժիմով, գործարկվել են լրացուցիչ երթուղիներ` մետրոպոլիտենի կայարանների մոտից:
Փետրվարի 18-ին սկսված բողոքի ցույցերը Կիևում վեր են ածվել արնահեղության, ինչի հետևանքով կա առնվազն 25 զոհ, 500 վիրավոր:










